Քնարական բանահյուսությունը բանաստեղծական–տաղաչափական համակարգով բաժանվում է երկու հիմնական տիպի՝ հայրենների և խաղիկների։
Քնարական բանահյուսությունը իր բնույթով, կիրառությամբ ու թեմատիկայով ևս բաժանվում է մի քանի տեսակի՝ գեղջկական աշխատանքային երգեր, պանդխտության երգեր, հարսանեկան երգեր, օրորոցային-մանկական երգեր և ալյն։ Սրանք դասվում են կենցաղային-քնարական երգերի շարքը։
Հարսանեկան երգերը գովերգեր են՝ նվիրրված հարսին ու փեսային, որոնք հագեցած են և վիպական և դրամատիկ տարրերով, ունեն երգային կայուն կառուցվածք և կրկնություններ։ Հարսանեկան երգերում փեսան թագավոր է, հարսը՝ թագուհի։
Այն վերի գլխախնձոր
Այն վերի գլխախնձոր, հարցից, ով է նա,
Այն վերի գլխախնձոր, մեր թագավորն է,
Այն աջի ձեռախնձոր, հարցից, ով է նա,
Այն աջի ձեռախնձոր, մեր թագուհին է,
Այն ձախի քեֆախնձոր, հարցից, ով է նա,
Այն ձախի քեֆախնձոր, կնքահայրերն են,
Այն ներքի եռախնձոր, հարցից, ով է նա,
Այն ներքի եռախնձոր, հարսնևորներն են,
Այն միջի օրհնյալ խնձոր, հարցից, ով է նա,
Այն միջի օրհնյալ խնձոր, նոր թագավորն է:
Այն բնի մեկ հատ խնձոր, հարցից, ով է նա,
Այն բնի մեկ հատ խնձոր, նոր թագուհին է:
Թագվոր, քո ձիուն
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թամքըն էր ոսկի:
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Ղոլանն էր ոսկի:
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Ղասղանն էր ոսկի:
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Զանգին էր ոսկի:
Թագվորագովք
Ծառ խնկենին որ ծաղկեցավ,
Թուփն ու տերև բոլորեցավ,
Թագվոր աթոռք ուրախացավ,
Խերն ու բարին մըր թագվորին,
Խերն ու բարին մըր թագվորին:
Ծառ բալենին որ ծաղկեցավ,
Սուրբ խաչ վըրեն որ բազմեցավ,
Թագվոր աթոռք ուրախացավ,
Խերն ու բարին մըր թագվորին,
Խերն ու բարին մըր թագվորին:
Գացեք բերեք ըզկաքավ քարեն,
Թող գա մտնի դարբասխանեն,
Զընդրիկ զարկենք սուրբ սեղանին,
Խերն ու բարին մըր թագվորին,
Խերն ու բարին մըր թագվորին:
Գացեք բերեք ըզկռունկ չոլեն,
Թող գա մտնի դարբասխանեն,
Զընդրիկ զարկենք սուրբ սեղանին,
Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին,
Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին,
Խերն ու բարին մըր թագվորին,
Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին:
Ծառ ծաղկեցավ
Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Թադևոսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Հովհաննեսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Սուրբ Հակոբի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Զնկլիկ
Զնկլիկ, օրոճ եմ շարե,
Զնկլիկ, գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծակեցին,
Զնկլիկ, հարսին հանեցին:
Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:
Հարսին հանին քողերով,
Զնկլիկ, կարմիր սոլերով,
Զնկլիկ, նախշուն թաթերով,
Զնկլիկ, դեղին մոմերով:
Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:
Հավարն հասավ վերին թաղ,
Հարսնառն էկավ փախեփախ,
Հարսին առան ու տարան,
Տարան հարի Ապարան:
Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:
Թագվորի մեր, դուս արի — 1
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես քե ինչե՞ր ենք բերե,
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Քե նուշ, անուշ ենք բերե:
Վարդ ու ծաղիկ ենք բերե,
Մեխակ, շուշան ենք բերե:
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես քե ինչե՞ր ենք բերե,
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Քե տախտ ավլող ենք բերե,
Կովեր կթող ենք բերե,
Բեր գընացող ենք բերե,
Լըվացք անող ենք բերե:
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես քե ինչե՞ր ենք բերե,
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Սարի կաքավ ենք բերե,
Սարի եղնիկ ենք բերե,
Կեր-խում անող ենք բերե,
Քե զարդարող ենք բերե:
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես քե ինչե՞ր ենք բերե:
Թագվորի մեր, դուս արի — 2
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես՝ քե ինչե՜ր ենք բերել.
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Քե ջուր բերող ենք բերել:
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես՝ քե ինչե՜ր ենք բերել.
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Քե կով կթող ենք բերել:
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես՝ քե ինչե՜ր ենք բերել.
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Քե թախտ ավլող ենք բերել:
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Տես՝ քե ինչեր ենք բերել.
Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,
Քե գլուխ դմփող ենք բերել:
Օրհնե Հիսու՛ս, օրհնե Քրիստո՛ս
Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս,
Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս,
Թագվորահոր օրհնությունով,
Թագվորամոր օրհնությունով,
Հայրապետաց օրհնությունով,
Վարդապետաց օրհնությունով,
Քահանայաց օրհնությունով,
Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս:
Օրհնյալ ծառը նոր կանգնեցավ,
Խաչն էլ գլխին արդ բազմեցավ,
Քաղցր պտղով զարդարվեցավ,
Անմահության հոտ բուրեցավ,
Սուրբ օրհնություն տարածվեցավ,
Թշնամու սիրտը քարացավ,
Բարի հրամեք, թագավորներ,
Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս:
Եղնիկ
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:
Էն դիզան
Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է,
Էն դիզան, բետ-բետ դիզան՝ գեղի ռեսներն է:
Ճընճըղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է,
Ճընճըղներ ճըլվըլալեն ՝ էն տիրացուքն է:
Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,
Էն արև, երկնուց արև՝ մեր թագավորն է:
Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,
Էն լուսին ամպերի մեջ՝ մեր թագուհին է:
Խնամի, խոշ իս էկի
Խնամի, խոշ իս էկի,
Դարդակ ու բոշ իս էկի,
Էրկու կլոճ իս բերի,
Էն լե ճամփին իս կիրի:
Քեզի կիտամ մաղ մի արծաթ,
Առ, բարիշի խնամի:
Մաղը ծակի, արծաթ թափի,
Չեմ բարիշի, խնամի:
Քեզի կիտամ մի կոտ ոսկի,
Առ, բարիշի խնամի:
Կոտդ կոտրի, ոսկին թափի,
Չեմ բարիշի, խնամի:
Քեզի կիտամ մի գոմ օչխար,
Առ, բարիշի խնամի:
Գոմը բըլի, օչխար ջարդի,
Չեմ բարիշի, խնամի:
Քեզի կիտամ մի տիկ գինի,
Առ, բարիշի խնամի:
Հը՞, ղոթ է՞ ասում: (արտահայտությունն ասում է՝ դիմելով բոլորին, որոնք հաստատում են բացականչություններով՝ հա՜, հա՜…)
Հարսը փեսին հալալ էլնի,
Համաձայն եմ, խնամի:
Խնամի, խոշ իս էկի,
Բարով, խերով իս էկի: — 2 անգամ