մասնակցություն վեբինար-քննարկմանը

2021թ-ի դեկտեմբերի 21-ին Քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողներով մասնակցեցինք Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանի կազմակերպած վեբինար- քննարկմանը: Թեման էր «Գրադարանների էլեկտրոնային ռեսուրսների առանձնահատկությունները, առկա խնդիրները և լուծումները»:

Գիտատեխնիկական գրադարանի համապատասխան մասնագետները ներկայացրեցին էլեկտրոնային ռեսուրսների ընդունուման, մշակմա մասին: Նպատակն էր տեխնոլոգիական նոր առաջընթացի պայմաններում էլեկտրոնային ռեսուրսներով գրադարանների հավաքածունների համալրման աշխատանքներին նոր թափ ու ընթացք տալը:

Վեբինարին մասնակցում էին տարբեր գրադարաններից շուրջ հիսուն մասնագետներ: Օնլայն հարթակում հնչեցին տարբեր հարցեր էլեկտրնային սպաարկման, նյութերի մշակման և փոխանցման հետ կապված: Քննարկվեցին այդ ոլորտում կրրառվող արդի ծրագրեր:

Վեբինարը հետաքրքիր էր, հագեցած արդի նորամուծություններով:

Предварительный просмотр изображения
Предварительный просмотр изображения

ընդհանուր դրույթներ

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (այսուհետ՝
ԴՏՀՏՇՀ) կողմից Հաստատությունների անվամբ բացված հատուկ բանկային հաշիվներում առկա ներդրումային
գումարների միջոցներով (այսուհետ՝ Հաստատության միջոցներ), որոնք կառավարվում են ԴՏՀՏՇՀ-ի կողմից,
հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի շրջանառության
գործընթացը իրականացվում է ԴՏՀՏՇՀ-ի Կառավարման ավտոմատացված համակարգի (այսուհետ՝ ԿԱՀ) միջոցով:

Սույն կարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ուսումնական
հաստատությունները (այսուհետ՝ Հաստատություն) դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի
ձևավորման, դասագրքերի բաշխման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված
դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի շրջանառության գործընթացը
իրականացվում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) Կրթության
կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, Համակարգում գործող հարթակում, այդ
թվում՝
1) Հաստատության ուսումնական պլանով սահմանված՝ ազգային փոքրամասնությունների լեզվին, պատմությանը,
մշակույթին վերաբերող դասագրքերի,
2) օտար լեզվով խորացված ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,
3) ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններում օգտագործվող դասագրքերի,
4) մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,
5) բրայլյան դասագրքերի և տետրերի։

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից
իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող
դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության
պետական բյուջեի միջոցներից՝ «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների
փոխհատուցում» ծրագրի շրջանակներում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների
ցուցակը կազմվում է Հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և
հաստատվում տնօրենի կողմից:

Յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքոււմ,
սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն
ունեցող սովորողների, ովքեր դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: Դասագրքերը
պահվում են Հաստատության գրադարանում, բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս)
դասագրքերի։

Հաստատության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, Համակարգում մուտքագրվում են տվյալ
պահի դրությամբ գրադարանում առկա դասագրքերի քանակը՝ ընտրելով դասագիրքն ըստ դասարանների՝ ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով տվյալ ուսումնական
տարվա համար գործածության երաշխավորված դասագրքերի ցանկից։

Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքին համապատասխան իրականացված դասագրքերի
հրատարակման մրցույթում հաղթած կազմակերպությունները դասագրքերը բաշխում են Հաստատություններին մինչև
օգոստոսի 20-ը, որի վերաբերյալ 3-օրյա ժամկետում Նախարարությանը ներկայացնում են հաշվետվություն:
Դասագրքերի բաշխու

Հաստատությունների միջոցներով հրատարակվող դասագրքերի հայտերը ԿԱՀ–ում ձևավորվում են մինչև մարտի
1-ը

մն իրականացվում է հանձնման և ընդունման ակտով:

Սույն կարգի 4-րդ կետի 2-5-րդ ենթակետերով նախատեսված դասագրքերով Հաստատությունների ապահովումն
իրականացվում է Նախարարության և գործընկեր կազմակերպությունների միջև կնքված գրավոր համաձայնագրերի
հիման վրա։

Հաստատությունների միջոցներով հրատարակվող դասագրքերի հայտերը ԿԱՀ–ում ձևավորվում են մինչև մարտի
1-ը

Յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 30-ը, Հաստատությունների միջոցներով հրատարակվող դասագրքերի
համար ԿԱՀ-ում հայտերի հիման վրա ինքնաշխատ ձևավորված և էլեկտրոնային եղանակով հաստատված
հանձնարարականները Հաստատությունները ներկայացնում են ԴՏՀՏՇՀ՝ նշելով՝
1) դասագրքերի անվանացանկը,
2) յուրաքանչյուր դասագրքի հեղինակը (հեղինակները),
3) հրատարակչությունը,
4) դասարանը,