կոնֆլիկտի տեսակները

Կոնֆլիկտի օբյեկտը այն սոցիալական երեւույթն է (վիճելի հարց, խնդիր), որի պատճառով առաջացել է տվյալ կոնֆլիտային իրավիճակը։ Կոնֆլիկտի մասնակիցները առանձին անձինք են, մարդկանց խմբեր, կազմակերպություններ, պետություններ, որնց շահերը չեն համընկնում կոնֆլիկտող մյուս կողմի հետ։ Կոնֆլիկտի մասնակիցները իրականացնում են միմյանց դեմ ակտիվ կամ պասիվ գործողություններ, կախված վիճահարույց թեմայից, կոնֆլիկտողների անձնային առանձնահատկություններից և մի շարք այլ պայմաններից։ Կոնֆլիկտի առաջացման համար հարկավոր է միջադեպեր, որոնք կողմերի համար անընդունելի են։ Կոնֆլիկտաբանությունը բազմաթիվ կոնֆլիկտի տեսակներ է քննարկում։ Դրանք հակիրճ ներկայացվախ են ստորև։

Կոնֆլիտկի տեսակներն ըստ ուղղվածության լինում են՝

Հորիզոնական և Ուղղաձիգ (ղեկավարի եւ ենթակայի)։

Այս տեսակի կոնֆլիկտները կազմում են կազմակերպչական կոնֆլիկտների 70-80%:

Կոնֆլիկտները լինում են նաեւ ներանձնային եւ միջաձնային։

Կա նաև ներխմբային, անձ-խումբ, միջխմբային, անտիգոնիստական /թշնամական/ կոնֆլիկտի տեսակներ։

Կոնֆլիկտն ըստ նշանակության լինում է կոնստրուկտիվ եւ դեստրուկտիվ։

Կոնստրուկտիվ-կառուցողական կոնֆլիկ, որը դրական հետևանք է ունենում ի տարբերություն դեստրուկտիվի։ Վերջինիս պարագայում մարդուն օգնում է հոգեթերապիան։

Կոնստրուկտիվ կոնֆլիկտերին բնորոշ են այնպիսի տարաձայնություններ, որոնք շոշափում են սկզբունքային կողմեր, կենսագործունեությանը վերաբերող խնդիրներ, որոնց լուծումը տեղափոխվում է տվյալ կազմակերպության կամ մարդկանց համար զարգացման առավել բարձր և արդյունավետ հարթություն:Այն ճկուն է, լուծվող:

Դեստրուկտիվ կոնֆլիկտները հանգեցնում են բացասական, հաճախ քայքայիչ գործողությունների, որոնք երբեմն վերածվում են խռովության և նման այլ բացասականերևույթների, որը հանգեցնում է խմբի կամ կազմակերպության աշխատանքի արդյունավետության կտրուկ անկմանը: Դեստրուկտիվ կոնֆլիկտի դեպքում շփումն ուղեկցվում է կոշտ սցենարով։ Ընդ որում, վերջինիս դեպքում կոնֆլիկտը չի լուծվում:

Կոնֆլիկտի տեսակներն ուսումնասիրվում են հոգեբանության, կոնֆլիկտաբանության, քաղաքագիտության շրջանակներում։

կոնֆլիկտի կարգավորման փուլերը

Կոնֆլիկտի կարգավորման փուլերը պարզ են և կիրառելի: Դրանք են՝ Կայունացում, հաղորդակցում, բանակցություններ, իրագործում:

Կոնֆլիկտները լուծելու հնգաքայլ մոդելը՝ ըստ Ն. Պեզեշկիանի
Ն. Պեզեշկիանը մշակել է կոնֆլիկտի լուծման հնգաքայլ մոդել`

  1. դիտում (հեռավորություն),
  2. ցուցակագրում (ինվենտարիզացիա),
  3. իրավիճակային սատարում,
  4. վերբալիզացիա (բանավոր, խոսքային),
  5. նպատակների համակարգի ընդլայնում:
    1-ին փուլի նպատակն է այցելուին թույլ տալ հեռանալ կոնֆլիկտային իրավիճակից, նայել
    այդ ամենին կողքից և գրավել դիտորդի դեր:
    2-րդ փուլում վերլուծվում է կոնֆլիկտը:
    3-րդ փուլի նպատակն է պարզաբանել այն, ինչը միավորում է կոնֆլիկտի մասնակիցներին: 4-րդը
    վերբալիզացիայի փուլն է:
    5-րդը նպատակների համակարգի ընդլայնման փուլն է:
    Կոնֆլիկտը լուծելու ամենաանթերի հիմքը երկու կողմերի ազնվությունն է:

ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ 2023 թ

<< Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր գրադարանաըին գործ բաժնի ուսանողներով 2023 թվականի փետրվարի 18-ին մասնակցեցին Newmag հրատարակչության ձմեռաըին փառատոնի 5-ամյակին: Փառատոնը տեղի ունեցավ Կոնգրես հյուրանոցում: Մասնակցեցինք գրքի շնորհանդեսների , ինչպես նաև լսեցինք պանելային քնարկումներ : Շնորհանդեսը շատ հագեցած էր :Շնորհանդեսի ժամանակ հուշագրեր ստորագրվեցին մի քանի գրախանութների հետ :

դիպլոմային աշխատանք

Երևանի << Մխիթար  Սեբաստացի>>

Կրթահամալիրի  քոլեջ

<<Գրադարանային գործ >> բաժին

Դիպլոմային աշխատանք

Թեմա` <<Նախագծերով աշխատանքը գրադարանում>>

Ուսանող ` Լիաննա Դարբինյան

Ղեկավար` Լուսինե Ալեքսանյան

Երևան 2023

Բովանդակություն

Նախագծերով աշխատանքը գրադարանում

Գլուխ 1.

Ժամանակակից  գրադարանավարի գործառույթները

1.1.Ինչպիսին պետք է լինի ժամանակակից գրադարանը։

1.2. Ժամանակակից գրադարանավարի աշխատանքային գործիքները։

Գլուխ 2.

Նախագծային  աշխատանքը  գրադարանավարի  գործում

2.1. Ինչ է նախագիծը։ Նախագծի տեսակները։

2.2. Ինչպես աշախատել նախագծերով։

Հավելվածներ

Եզրակացություն

Օգտագործված  գրականության ցանկ

Ներածություն

Բարև ձեզ ես Լիաննան   եմ. Ժամանակակից դպրոցական գրադարանի  հմտություններ ձեռք բերելու համար մասնակցեցի <<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի <<Տիգրան Հայրապետյան>>գրադարանի կողմից կազմակերպված եռօրյա  վերապատրաստմանը ։Նախքան  վերապատրաստումը կար այն կարծիքը որ գրադարանավարը միայն գիրք տվող և ընդունող է։ Այդ կարծրատիպը ինձ մոտ կոտրելու համար ես որոշեցի  սովորել<<Մխիթար  Սեբաստացի>> կրթահամալիրի պետական քոլեջի <<Գրադարանային գործ >> բաժնում։<<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրի պետական քոլեջի <<Գրադարանային գործ >> բաժնի դասախոսներից ստացած գիտելիքների շնորհիվ ես երեք ամիս անց ընդունվեցի Երևանի  հ.134 հիմնական դպրոցում որպես գրադարանավար։Քոլեջից ձեռք բերված  գիտելիքները փոխանցեցի և իրականացրեցի աշխատանքային վայրում։Իրականացրեցի տարբեր ուսումնական նախագծեր տարբեր դասարանների աշակերտների հետ որոնք շատ օգտակար էին աշակերտներին։Գրադարանային միջավայրը դարձավ նախագծերի կազմակերպման և խրախուսման միջոց։Եվ հենց պատահական չէ որ դիպլոմային աշխատանքի թեման ընտրվել է <<Նախագծերով աշխատանքը գրադարանում>>։Աշխատանքը բաղկացած է երկու գլուխներից ։Առաջին գլուխը վերնագրված է հետևյալ կերպ<<Ժամանակակից  գրադարանավարի գործառույթները>>որն ունի ենթաբաժիններ.1.1Ինչպիսին պետք է լինի ժամանակակից գրադարանը.1.2.Նախագծային ուսուցում.1.3.Գրադարանավարի նախագծերով աշխատանքը գրադարանում.Երկրորդ գլուխը վերնագրված է.Նախագծային աշխատանքը գրադարանավարի գործում.որի ենթաբաժիններ են.2.1.նախագիծը իրականացնելու վայր .ժամանակակից տեխնոլոգիաներով դպրոցի գրադարանում2.2.հեքիաթների ընթերցումը գրադարանում.2.3Ընթերցանություններ տարբեր դասարաններում։

Գլուխ  1

1.1 Ինչպիսին պետք է լինի ժամանակակից գրադարանը.

Գրադարանը մի համակարգ է որը կարևոր դեր և նշանակություն ունի կրթության և հասարակության կյանքի բազմակողմանի զարգացման գործում։ Պատմա-մշակութային զարգացման ընթացքում գրադարանը չի կորցրել իր ստեղծագործական դերը , ավելին, այն շարունակում է զարգանալ հասարակության նոր սոցիալ — մշակութային մոտեցումներին և պահանջների համապատասխան:<< Այսօր տեղեկատվական մեր դարում , գրադարանների կողմից կազմակերպվող տեղեկատվական,մշակութային,կրթական և գիտական գործունեության հիմնական նպատակը պետք է լինի գրադարանային հավաքածուների մասնագետների ու նյութա -տեխնիկական բազայի միջոցով նպաստել մարդու տեղեկատվություն ստանալու և ազատորեն արտահայտվելու իրավունքի իրականացմանը։Տեղեկատվական միջոցների հեղափոխության մեր ժամանակներում գրադարանների այլևս սոսկ <<գրքերի դարաններ>> չեն ,այլ <<տեղեկատվություն>>։Այդ տեսանկյունից մասնավորապես դպրոցական գրադարանները պետք է կարողանան դառնալ ավելի ընդարձակ գլոբալ տեղեկատվական և գրադարանային ցանցերի մի օղակ, ոչ միայն դուռ դեպի բազմազան ու բազմաբնույթ տեղեկատվության աշխարհ,այլ նաև ուղեցույց այդ աշխարհում չմոլորվելու համար:Եվ սա հնարավոր է ապահովել գրադարանին համապատասխան բարենպաստ միջավայր ստեղծելով, կատարելագործելով:Եվ այս ամենից հետո ժամանակակից գրադարանը պետք է գոհացնի իր ընթերցողին:Քանի որ այսօրվա ընթերցողները այլ պահանջներ ունեն, գրադարանը պետք է լինի ոչ թե <<գրքերի դարան>> այլ տեղեկություն ստանալու կենտրոն և ծառայի ժամանակակից օգտատիրոջը:Մեր օրերում գրքերի թվայնացման գործընթացը մեծ թափ է ստացել,ընթերցողին պետք է ծանոթացնել և սովորեցնել ինչպես օգտվել թվային գրքերից:Աշխարհում արդեն վաղուց փոխվել են գրադարանային գործը, փոխվել են գրադարանների գործառույթները, ավելացել նոր գործառույթներ:Թվային տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը և տեղեկատվական հեղեղն անճանաչելիորեն փոխել են գրադարանների դեմքը:

1.2 Ժամանակակից  գրադարանավարի  աշխատանքային   գործիքները

Ակնհայտ է որ ժամանակակից գրադարանավարի աշխատանքում կարևոր տեղ է հատկացվում տեխնոլոգիական միջոցներին համակարգիչ ,համացանց տեսագրող և ձայնագրող այլ գործիքներ,պրոյեկտոր,մեդիատիրույթներ:Համակարգիչների մուտքը գիտական աշխարհում ու մեր բոլորի կյանքում հեղաշրջում կատարեց տեղեկատվության պահոցներում առաջադրելով գրադարանների, արխիվների , թանգարանների աշխատանքի նորովի կազմակերպում:

.Դպրոցի գրադարանի կառավարման համակարգիչը պետք է ունենա բարձր տեխնիկական հատկություններ,որպեսզի պահպանի առավելագույնս ծավալուն տեղեկատվություն,գրաֆիկներ և այլն:

.Անհրաժեշտ է ունենալ նաև դպրոցի գրադարանի կառավարման հատուկ համակարգչային ծրագիր,որն ըստ հնարավորության պետք է լինի համացանցային Online Public Access to the Catalogue (OPAC) ծրագիրը կիրառելու համար:

.Համացանցի առկայության դեպքում հնարավոր լինի օգտվել OPAC-ից, դպրոցի բոլոր համակարգիչներից և դպրոցի գրադարանից օգտվողների անձնական համակարգիչներից ինտերնետային կապի միջոցով.

.Գրադարանում համակարգիչները գրադարանավարին պետք է տեսանելի լինեն նույնիսկ իր սեղանի մոտ նստած որպեսզի նա ապահովի դրանց նպատակային և անվտանգ օգտագործումը:

.Իդեալական առումով պետք է առկա լինի առանձին համակարգիչ միայն OPAC-ի որոնման համար, որպեսզի օգտվողները կարողանան ինքնուրույն որոնել ու գտնել ռեսուրսներ:

.Եթե OPAC համակարգիչը բացակայում է ,գրադարանավարը պետք է սովորողի հետ միասին որոնի այդ համակարգը գրադարանի կառավարման համակարգչով,և այդ դեպքում սովորողը պետք է կարողանա ինքնուրույն գտնել ռեսուրսը ստելաժներում:Կարևոր է որ աշակերտները սովորեն ինքնուրույն սովորել և գտնել անհրաժեշտ տեղեկությունը:

.Դպրոցի գրադարանը և համակարգչային դասասենյակը.

.Գրադարանը և համակարգչային դասասենյակը պետք է միմյանց մոտ գտնվեն դպրոցի սրտում։Դրանք երկուսն էլ պետք է ակտիվ օգտագործվեն դպրոցական առօրյա կյանքում:

.Գրադարանի ռեսուրսները և ՏՀՏ սարքավորումները օգտագործման սահմանափակ ժամկետ ունեն, ուստի պետք է առավելագույնս օգտագործվեն ինչպես աշխատակազմի,այնպես էլ սովորողների կողմից։

Ինֆորմատիկայի ուսուցիչը և դպրոցի գրադարանավարը.

.Ինֆորմատիկայի ուսուցչի աջակցությունը մեծապես կօգնի գրադարանավարին ձևավորել և զարգացնել ՏՀՏ հմտությունները,որպեսզի նա, իր հերթին կարողանա սովորողներին ուսուցանել ՏՀՏ այդ թվում.

.որոնում իրականացնել համացանցում.

.մեջբերում օգտագործելիս հղում անել.

.գնահատել տեղեկատվության ռեսուրսները.

.բացառել գրագողությունը

.պահպանել հեղինակային իրավունքը.

Ինչպես նաև ընդհանուր գրադարանային հմտություններ տեղեկատվության օգտագործման համար

 

Գլուխ  2

2.1 Ինչ է նախագիծը , նախագծի տեսակները

Հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ կապ կարող է լինել գրադարանի և
նախագծային աշխատանքի միջև: Նշենք, որ հաշվի առնելով արդի
գրադարանավարի առջև առկա պարտականությունների, գիտելիքի
ամբողջական ցանկը՝ հարցը տեղին չէ: Գրադարանավարը պետք է
օգտագործի ժամանակակից գրադարանավարի գուրծիքակազմը և
հմտությունները՝ դպրոցում կրթությունը ավելի բազմակողմանի, բազմաշերտ,
մշակութային առումով ավելի հագեցած դարձնելու համար: Գրադարանի
կողմից կազմակերպած նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ ավելի
է ուժեղանում սովորողների կապը գրադարանի հետ, նաև նրանց
հնարավորություն է ընձեռվում գրադարանը դիտարկել այլ տեսանկյունից:

Հաշի առնելով Հայաստանի դպրոցական գրադարաններից «Տիգրան
Հայրապետյան» գրադարանի տարիների փորձն այս գործում՝ երբ
գրադարանը ապրում է մշակութաին, կրթական, կյանքով, ապա կարելի է
ասել, որ այն դառնում է լիարժեք կրթօջախ կրթօջախի մեջ: Այստեղ ոչ
միայն կիրառում են կրթական ոլորտի բոլոր տեսակի նորամուծությունները,
այլև սովորեցնում են անել դա բոլոր այն գրադարանավարներին, ովքեր
ցանկանում են կատարելագործվել իրենց աշխատանքում: Սա են վկայում
գրադարանավարի ամենամսյա վերապարաստումները:
Ինչպես հայտնի է՝ նախագծային մեթոդի կիրառման գաղափարը
առաջացել է 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի Ճարտարագիտական
ակադեմիաներից մեկում, այնուհետև լայն տարածում է գտել գերմանախոս
երկրներում: Եվրոպայից հասնելով ԱՄՆ՝ 1879թ․ Սանտ-Լուիսի
Վաշինգտոնյան համալսարանին կից հիմնվեց «Manual Training School»
դպրոց, որտեղ լայնորեն կիրառվում էր դասավանդման նախագծային
մեթոդը: Աշակերտները պետք է ոչ միայն մշակեին նախագծերը, այլ նաև
իրականացնեին դրանք արհեստանոցներում՝ առանձնակի ուշադրություն
դարձնելով

  1. Գրակնության ընտրություն
  2. Իրական պահանջարկ
  3. Վերջնարդյունք
    1921թ նախագծային մեթոդը ստացավ վերջնական ձևակերպում Վ.
    Կիլպատրիկի «Kilpatrick, 1921, S. 283» աշխատությունում, Չնայած մեթոդի
    հեղինակը նա չէր, բայց այդ գործը դարձավ հենակետային և Նյու-Յորքի
    Կոլումբիական համալսարանին կից գործող Մանկավարժական քոլեջի
    տպարանում նրա աշխատությունը վերատպվեց 60000 օրինակ:

    Նախագծային մեթոդը զարգացման երկար տարիների ընթացքում բազում
    փոփոխություններ է կրել, բայց հիմնական գաղափարը և նպատակը մնացել
    է նույնը:
    Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում ուսուցման նախագծային
    մեթոդը ենթադրում է նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ
    սովորողների որոշակի գործողությունների հաջորդականությունների
    համադրություն: Ուսումնական նյութը յուրացվում է մանրամասն
    մշակման՝ դիդակտիկ նպատակին հասնելու համար, որը, ամփոփելով այս
    կամ այն ձևակերպումը ստացած գործնական աշխատանքով, ստանում
    ենք միանգամայն իրական, շոշափելի արդյունք: Նախագծային մեթոդը
    հանդիսանում է հետազոտական, ստեղծագործական մեթոդների
    համադրություն, որոնք իրականացվում են տրված առաջադրանքը
    կատարելու նպատակով՝ յուրաքանչյուր սովորողի համար էական և
    որոշակի վերջնական արդյունքի տեսքով։
    Ցանկացած նախագծի հիմնական նպատակն է տարբեր կարողությունների
    ձևավորումը, որոնք ժամանակակից մանկավարժությունում անվանում են
    անձնային համալիր առանձնահատկություններ։ Այն է՝ գիտելիքների,
    հմտությունների, արժեքների փոխկապակցում, ինչպես նաև
    համապատասխան իրավիճակում նրանց մոբիլիզացում և կիրառելու
    պատրաստակամություն։ Նախագծային մեթոդը ստեղծում է նպաստավոր
    պայմաններ ռեֆլեկտիվ, որոնողական, հետազոտական, համագործակցային,
    կառավարման կարողություններ, շնորհանդեսների պատրաստման և դրանց
    ներկայացման կարողությունների ու հմտությունների ձևավորման ու
    զարգացման համար:

    Նախագծերը, ըստ իրենց տևողության, լինում են երկարաժամկետ,
    միջնաժամկետ, կարճաժամկետ՝ կախված նպատակից և տեսակից: Իսկ
    նախագծերն ըստ տեսակի լինում են՝ գործնական, կողմնորոշիչ,
    անհատական, տեղեկատվական և դերային: Նախագծային աշխատանքի
    կազմակերպումը պետք է սկսել հետևյալ կետերից․
  4. Նախագծային թեմայի ընտրություն
  5. Թեմայի տրոհում ենթաթեմաների
  6. Նախաձեռնող խմբերի ձևավորում
  7. Տեղեկատվության հավաքագրում
  8. Տեղեկատվությունների քննարկում, մշակում
  9. Թեմայի վերաբերյալ եզրահանգումների ձևակերպում
  10. Հետազոտական հաշվետվության նախապատրաստում
  11. Նախագծի պաշտպանություն (պրեզենտացիա)
  12. Արդյունքների  ամփոփում
    1-ին փուլում նախագծի կազմակերպիչը՝ տվյալ դեպքում գրադարանավարը,
    առաջարկում է նախագծի թեման, ներկայացնում է նախագծի
    նպատակներն ու խնդիրները։ Աշակերտները թեման ընկալելուց հետո
    կոնկրետացնում են նպատակներն ու խնդիրները։
    2-րդ փուլը նախագծման փուլն է, որում նախագծի համակարգողը
    կազմակերպում է նախագծի գործունեությունը, առաջարկում է կազմավորել
    խմբեր, բաշխում է աշակերտների դերերը խմբերում, պլանավորում
    նախագծի գործունեությունը և ներկայացման հնարավոր ձևերը։ Աշակերտները

    կամ նախագծի ղեկավարը իրականացնում են խմբերի բաժանումը, բաշխում
    են դերերը խմբում, պլանավորում աշխատանքը, ընտրում արդյունքների և
    շնորհանդեսի ձևերն ու եղանակները։
    3-րդ փուլոմ տեղի է ունենում տեղեկատվության որոնումը, որտեղ նախագծի
    կազմակերպիչը՝ գրադարանավարը, գործին չի մասնակցում։ Նա
    խորհրդատվություն է տրամադրում, հսկում է խմբերի աշխատանքը,
    տալիս է լրացուցիչ տեղեկատվություն, գիտելիք, օգնում վերջնարդյունքը
    ներկայացնելու նախապատրաստմանը։ Սովորողները աշխատում են
    ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, խրհրդակցում են իրար
    հետ, որոնում և նախապատրաստում են նյութեր ներկայացման համար։
    4-րդ փուլը նախապատրաստման փուլն է: Գրադարանավարը կատարում է
    դիտումներ, անհրաժեշտության դեպքում սովորողներին խորհուրդներ
    տալիս, նախապատրաստում է նախագծի պաշտպանությանը։ Սովորողները
    կատարում են հետազոտություններ, վերլուծում են տեղեկությունները,
    աշխատում նախագծի վրա, փորձեր են անում, պատրաստվում նախագծի
    պաշտպանությանը։
    5-րդ փուլը վերջնական՝ պաշտպանության փուլն է: Սովորողները
    ներկայացնում են ուսումնական նախագիծը, իրենց կատարած
    աշխատանքները, կատարում են խմբային վերլուծություն, իսկ նախագծի
    կազմակերպիչը լսում է, սովորողներին հարցեր է ուղղում,
    անհրաժեշտության դեպքում ուղղորդում է, գնահատում է նրանց կատարած
    աշխատանքի որակը և խնդրի լուծման ինքնատիպությունը։ Կատարվում է
    արդյունքների գնահատում: Գրադարանավարը ստանձնում է մշակողի,
    համակարգողի, փորձագետի, խորհրդատուի դեր։ Սա նշանակում է, որ

    նախագծային մեթոդի հիմքում ընկած է սովորողի ճանաչողական
    հմտությունների, սեփական գիտելիքներն ինքնուրույն ձևակերպելու,
    տեղեկատվական տարածքում կողմնորոշվելու, քննադատական և
    ստեղծագործական մտածողության ձևավորումն ու զարգացումը։

2.2 Ինչպես աշխատել նախագծերով

նախագծերի վրա առանց Այն, որ նախագծային ուսուցումը մեզանում նորություն չէ, փաստ է: Նախագծերը միշտ էլ եղել և մնում են հեղինակային կրթության բաղկացուցիչը: Այլ հարց է, որ այսօր մենք առավել, քան երբևէ,  «կազմակերպման՝  որպես առաջադրման, մշակման, ուսուցման արդյունքների գրանցման ու քննարկման» խնդիր ունենք:

Ու, քանի որ նախագծային ուսուցումը նորություն չէ, ես էլ նոր բան, ըստ էության, չեմ ասելու: Ուղղակի փորձելու եմ առկա խնդրի վերաբերյալ իմ այն պատկերացումները ներկայացնել, որոնք ձևավորվել-ամրապնդվել են անցնող տարիների ընթացքում:

Առաջին
Պետք է ձևավորել նախագծերի կենտրոն (պայմանական անուն է), որի գլխավոր գործառույթը կլինի կրթահամալիրում ծնված նախագծերը գրանցելն ու համակարգելը: Ընդ որում, համակարգումը պետք է արվի միաժամանակ երեք հիմնական ուղղություններով՝

  • ներկրթահամալիրային
  • տարածաշրջանային
  • միջազգային:

Ներկրթահամալիրային են այն նախագծերը, որոնք ծնվում և մնում են կրթահամալիրում:
Տարածաշրջանային են այն նախագծերը, որոնք համագործակցում են ՀՀ-ի տարածքում գործող (օրինակ՝ Վիքիմեդիան), Արցախի և Վրաստանի (օր.՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ») կրթական այս կամ այն կառույցի հետ, Իզմիրի տիեզերագիտաըկան ճամբարի մասնակցությունը:
Միջազգային են այն նախագծերը, որոնք համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ, օրինակ՝  eTwinning-ը:

Երկրորդ
Հաշվի առնելով այս կամ այն նախագծերի խմբին հատուկ հատկանիշներն ու որակները, իրականացվող նախագծերը, հարկ է, որ համակարգվեն ըստ հիմնական տեսակների՝
ստեղծական (ստեղծագործական), օրինակ՝  մեր պատանեկան ամսագրերը
տեսական (տեղեկատվական), օրինակ՝ «Մեր եկեղեցու խորհուրդները»
գործնական (ծեսեր-տոների կազմակերպում, պարտեզային աշխատանք, հայրենագիտական ճամփորդություններ, ռազմամարզական խաղեր և այլն)
Պարզ է, որ հաճախ այս կամ այն նախագիծը ներառում է և կներառի մյուս տեսակներին հատուկ տարրեր ևս, բայց էականը, գոնե այս պահին, կարծում եմ՝ դա չէ: Կարևորը նախագծի հիմնական շեշտադրումն է, ոչ թե ներառող տարրերը:

Երրորդ
Նախագծերի առանձնացում ըստ իրականացման ժամանակահատվածի՝

  • երկարաժամկետ (մեկ կիսամյակ և ավելի)
  • միջնաժամկետ (մինչև մեկ կիսամյակ)
  • կարճաժամկետ (մինչև մեկ շաբաթ)

Հասկանալի է, որ կապված այս կամ այն նախագծի հետագա զարգացումներից և որոշակի նպատակադրումներից՝  նախապես մատնանշված ժամկետները կարող են փոխվել. ինչ-ինչ պատճառներով ընդհատվել կամ  երկարաձգվել: Խառնաշփոթից խուսափելու համար սկզբնական շրջանում կարելի է գրանցել միայն երկարաժամկետ և միջնաժամկետ նախագծերը:

Չորրորդ
Նախագծերի առանձնացում ըստ մասնակիցների թվի՝

  • անհատական
  • միջխմբային
  • խմբային

Խմբայինն էլ իր հերթին կարող է լինել`

  • դասարանական
  • ակումբային
  • տարատարիք
  • ընտանեկան

Սա կարևոր է, որպեսզի մենք ամբողջական պատկեր ունենանք նախագծերում ընդգրկված սովորողների, նրանց հետաքրքրությունների ու նախասիրությունների, այս կամ այն պատճառով նախագծերում չընդգրկված սովորողների թվի մասին: Ինչ-ինչ պատճառներով նախագծերում չընդգրկված սովորողները ժամանակավորապես կարող են առարկայական առաջադրանքներ կատարել՝  մինչև որ կկողմնորոշվեն կամ էլ կառաջարկեն իրենցը:

Հինգերորդ
Նախագիծ սկսող ղեկավարը պետք է հայտ ներկայացնի Նախագծերի կենտրոն՝ տեղեկացնելով, որ նախատեսում է այս կամ այն ժամանակահատվածում, այս կամ այն նախագիծը իրականացնել: Հայտում պետք է անպայման նշված լինի նաև նախագծից ակնկալվող արդյունքը: Նախագծի կազմման աշխատանքը պիտի իրականացվի հնարավորինս արագ և  անարգել՝ ժամանակն ու եռանդը ծախսելով ոչ այնքան նախագիծ կազմելու կամ կարգեր գրելու, որքան գաղափարները կյանքի կոչելու-իրականացնելու վրա: (Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ մենք կրթական քաղաքականության մեջ շեշտադրում փոխելու խնդիր ունենք. ոչ թե ի՞նչ ես պատրաստվում անել, այլ ցույց տուր խնդրեմ՝ ինչ ես արել):

Վեցերորդ
Նախագծերի կենտրոնը, համատեղ պայմանավորվածությամբ և փոխադարձ համաձայնությամբ, կազմում է այս կամ նախագծի արդյունքի ցուցադրման օրը, վայրը, ժամը: Երկարաժամկետ նախագծերի դեպքում կարող են լինել նաև միջանկյալ ցուցադրություններ:
Նախագծի վերջնարդյունքը հանձնել-ներկայացնելիս անպայման պետք է հաշվի առնել նախագծերի առանձնահատկությունները: Ասենք, օրինակ՝ պատանեկան ամսագրերի դեպքում դա կարող է այլ պատկեր ունենալ, իսկ ներկայացման դեպքում՝ այլ:
Այսպիսով՝ նախագծերի հայտագրումը, գրանցումը և համակարգումը թույլ կտա, որպեսզի

  • տեսանելի, թափացիկ և կառավարելի դառնա նախագծերի ծավալած գործունեությունը
  • հնարավորություն կտա էլ ավելի ուշադիր հետևելու նախագծերի ընթացքին, ժամանակին նկատելու առկա խնդիրները
  • հասկանալու նախագծային ուսուցման հնարավոր զարգացումները:

Յոթերորդ (հնարավոր զարգացումներ)

  • եթե նախագծային ուսուցումը հեղինակային կրթական ծրագրի զարգացման գերակա ուղղություն ենք համարում, ապա այն պետք է ներառել դասացուցակում
  • մոտակա ժամանակներում նախագծային ուսուցումը կփոխարինի հանրակրթությանը՝  աստիճանաբար դուրս մղելով առարկայական կրթությունը
  • ակումբները և ընտրությամբ գործունեությամբ խմբերը նահանջ կգրանցեն՝ տեղը զիջելով ավելի «թեթև», մտքի լարում չպահանջող  գործունեության ձևերի և տեսակների:

Եվ մենք, ուզենք, թե չուզենք, պետք է պատրաստ լինենք նման զարգացումների:
Եվ վերջում՝  «Որպես լաբորատորիա-արհեստանոց-արվեստանոցների իսկական մեծ-ամբողջական  համալիր պիտի գործի հաստատությունը մեր, որտեղ կլինի իրական ազատություն, հարգանք ու վերաբերմունք՝ գաղափարների առաջադրման, դրանց անարգել շրջանառման և իրագործման համար»:

Ստւրև ներկայացված է նախագիծ

2021թ դեկտեմբերի  21 –ին   Երևանի   համար  134 հիմնական դպրոցում 

Ծնողների  նախաձեռնությամբ  տեղի  ունեցավ  բարեգործական  ցուցահանդես – տոնավաճառ   հագեցած  ձեռքի աշխատանքներով

և համադամ  քաղցրավենիքով : Նպատակն էր ողջ  հասույթը   փոխանցվեր  սահմանամերձ  զորամաս : Խնդիրն էր զարգացնել  երեխաների  ստեղծագործական  միտքը :Միջոցառմանը  մասնակցում էին  ուսուցչուհիներ  աշակերտներ  ծնողներ :Միջոցառումը  իրականացնում  էին նույնպես ուսուցչուհիներ ծնողներ  աշակերտներ

Մջոցառումը իրականացվում էր դպրոցի նախասրահում :Միջոցառման  անհրաժեշտ իրերն էին տեսախցիկ  լուսանկարչական ապարատ  գեղեցիկ պաստառներ.

Սովորողի համար նախագիծը ստեղծագործական ներուժի առավելագույն բացահայտման հնարավորություն է: Այն գործունեություն է, որը հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել թե անհատապես, թե խմբում, փորձել իր ուժերը, ներդնել գիտելիքները, օգուտ բերել, հրապարակել արդյունքը:Այն ուղղված է իրենց՝ սովորողների կողմից ձևակերպված հետաքրքիր խնդրի լուծմանը:

 Գործունեության արդյունքը՝ որպես խնդրի լուծման գտնված ձև, ունի գործնական բնույթ և կարևոր է իրենց՝ բացահայտողների համար:

Իսկ ուսուցչի համար ուսումնական նախագիծը զարգացման ինտեգրատիվ ուսուցողական միջոց է, ուսուցում և դաստիարակություն, որոնք էլ թույլատրում են մշակել և զարգացնել նախագծման հատուկ հմտություններ, կարողություններ` նպատակասլացություն, գործունեության պլանավորում, խոհածություն, ինքնավերլուծություն, ներկայացում և ինքնաներկայացում, ինչպես նաև տեղեկատվության փնտրտուք, ակադեմիական գիտելիքների գործնական կիրառում, ինքնակրթություն, հետազոտական և ստեղծական գործունեություն:

Հեղինակներից շատերը, ովքեր տալիս են նախագծի սահմանումը, առանձնացնում են ուսուցման այս մեթոդի մի շարք բնորոշ առանձնահատկություններ. նախ և առաջ` խնդրի առկայությունը, որը պետք է լուծել նախագծի վրա աշխատելու ընթացքում, ընդ որում խնդիրը նախագծի հեղինակի համար պետք է ունենա անհատական կարևոր բնույթ և դրդի նրան լուծումներ որոնել:

Նախագիծը անպայման պետք է ունենա հստակ, իրականանալի նպատակներ: Առավել ընդհանուր իմաստով նախագծի նպատակը միշտ բուն խնդրի լուծումն է, սակայն յուրաքանչյուր դեպքում այդ որոշումը կարող է ունենալ սեփական, բացառիկ մարմնավորում: Այդ մարմնավորումը նախագծի արդյունքն է, որը ստեղծվում է հեղինակի կողմից աշխատանքի ընթացքում և դառնում նախագծի խնդրի լուծման արդյունք:Այսպիսով, խնդրի հստակեցումը, նպատակի ձևակերպումը և նախագծի արդյունքի մտահայեցական նկարագրի ստեղծումը նախագծի առաջին բնորոշ առանձնահատկություններն են:

Նախագծի ևս մեկ տարբերությունը աշխատանքի նախնական պլանավորումն է: Ողջ այդ ճանապարհը` սկսած խնդրի հստակեցումից մինչև նախագծի նպատակի իրականացումը, անհրաժեշտ է բաժանել առանձին փուլերի, գտնել ռեսուրսներ, մշակել յուրաքանչյուր փուլի իրականացման համար նշված ժամկետով աշխատանքի մանրամասն գրաֆիկ:

Որպես կանոն` նախագծի աշխատանքի պլանի իրականացումը կապված է գրականության և այլ տեղեկատվական աղբյուրների, տեղեկատվության ընտրության, տարբեր փորձարարությունների, փորձերի անցկացման, հետազոտությունների, հարցումների, վերլուծությունների, ստացված տվյալների ամփոփման, ինչպես նաև հետևությունների ձևակերպման և այդ հիմքի վրա նախագծի խնդրի լուծման սեփական տեսանկյուն ձևավորելու հետ:

Նախագիծը անպայման պիտի ունենա գրավոր մաս` աշխատանքի ընթացքի հաշվետվությունը, որում նկարագրվում են աշխատանքի բոլոր փուլերը, առաջացած խնդիրներն ու դրանց հաղթահարման միջոցները, վերլուծվում են տեղեկատվությունը, կատարված դիտարկումներն ու փորձարարությունները, ամփոփվում են արդյունքները, արվում հետևություններ, պարզաբանվում նախագծի հեռանկարները:

Նախագծի պարտադիր պայման է նրա հրապարակային պաշտպանությունը` աշխատանքի արդյունքների ցուցադրությունը (презентация), որի ընթացքում հեղինակը ոչ միայն պատմում է աշխատանքի ընթացքի մասին և ներկայացնում արդյունքները, այլև ցուցադրում է նախագծի խնդրի լուծման սեփական փորձն ու գիտելիքները, ձեռք բերած իրավասությունը:

Իր էությամբ ուսուցման նախագծային մեթոդը նման է զարգացնող ուսուցմանը, որի դեպքում իրականացվում է նպատակասլաց ուսումնական գործընթաց: Սովորողը, լինելով այդ գործունեության լիարժեք գործող մարդ, գիտակցորեն նպատակներ է դնում է և ստեղծագործաբար հասնում դրանց:

Նախագծային մեթոդը մանկավարժությանր մեջ այդքան էլ նոր չէ. hամարվում է, որ այն սկիզբ է առել անցյալ դարի քսանական թվականներին ԱՄՆ-ում: Անվանվում էր նաև պրոբլեմների ուսումնասիրման մեթոդ, որը կապվում էր, նախ և առաջ, մարդասիրական խնդիրների ուսումնասիրման հետ: Այս մեթոդը մշակել են ամերիկացի փիլիսոփա, մանկավարժ Ջոն Դյուին և նրա աշակերտ Վ. Խ. Կիլպատրիկը:

Դյուին առաջարկում էր ուսուցման հիմքում դնել սովորողի ակտիվությունը՝ հիմնվելով սովորողի նպատակային գործունեության և անհատական հետաքրքրությունների վրա: Կարևոր է սովորողներին ցույց տալ իրենց անձնական շահագրգռվածությունը գիտելիք ստանալու գործընթացում. գիտելիք, որը կարող է և պետք է կիրառվի կյանքում: Ուսուցիչը կարող է հուշել տեղեկատվության նոր աղբյուրներ կամ պարզապես անհրաժեշտ ուղղությամբ տանել աշակերտի միտքը: Արդյունքում սովորողները պետք է ինքնուրույն, համատեղ ջանքերով հաղթահարեն դժվարությունը՝ օգտագործելով տարբեր առարկաներից համապատասխան գիտելիքը, հմտությունը՝ անհրաժեշտ արդյունք ստանալու համար:
Դյուին գրում է. «Երեխան կրկնում է մարդկության ճանաչողության ուղին, գիտելիքի յուրացումը սպոնտան, անկառավարելի գործընթաց է. երեխան յուրացնում է նյութը ոչ թե լսելով կամ ընկալելով զգայական համակարգով, այլ երբ զգում է այդ գիտելիքի կարիքը և յուրացման գործընթացի ակտիվ մասնակից է»:

Դյուին կրթության հաջողության գրավական է համարում.

  • Ուսումնական նյութի պրոբլեմականացումը
  • Երեխայի ակտիվությունը
  • Կրթության կապը երեխայի կյանքի, խաղի, աշխատանքի հետ:

Պրոբլեմային իրավիճակ ստեղծելու մեթոդական հնարքներ.

  • ուսուցիչը երեխաների համար ստեղծում է հակասական իրավիճակ և ինքնուրույն ելքեր որոնելու հնարավորություն տալիս.
  • ներկայացնում է նույն խնդրի շուրջ եղած տարբեր վարկածներ.
  • առաջարկում է երևույթը դիտարկել տարբեր տեսանկյուններից.
  • ստեղծում է այնպիսի դաշտ, որտեղ կլինեն համեմատություններ, ընդհանրացումներ, եզրահանգումներ, հարցադրումներ.
  • տալիս է պրոբլեմային առաջադրանքներ։

Տարիների ընթացքում նախագծային մեթոդն ունեցավ զարգացման և անկման փուլեր:1905թ ռուս մանկավարժ Շացկին սկսեց լրջորեն զբաղվել այս մեթոդի ձևակերպումներով ու փորձարկումներով:

Ավելի ուշ՝ 1931թ., Խորհրդային Միությունում այս մեթոդը դատապարտվեց և արգելվեց:
Եվրոպական երկրներում էլ նախագծային մեթոդը տարերային զարգացում ունեցավ: Այժմ աշխարհում այս մեթոդին կրկին սկսել են լուրջ ուշադրություն դարձնել։ Հիմնական ձևակերպումը հետևյալն է. «Գիտեմ, թե ինչի համար է ինձ պետք այն, ինչ ես սովորում եմ, որտեղ և ինչպես կարող եմ գործածել»:

Նախագծերի մեթոդ անհատական կամ խմբային (համաշխարհային պրակտիկայում երկու սովորողից ավելի չի նշվում) աշխատանք է, որը սովորողներն իրականացնում են որոշակի ժամանակահատվածում: Հիմնականում ուղղված է որևէ վիճարկելի խնդրի հաղթահարմանը: Նախագծային մեթոդը կարևորում է միջառարկայական կապը և համագործակցությունը: Ենթադրում է հետազոտական, որոնողական, համադրական, ստեղծագործական կարողությունների խթանում:

Նախագծային մեթոդը կյանքի է կոչվում իբրև ժամանակի պահանջ. այն դառնում է կրթական համակարգի յուրահատուկ պատախանը պետության ու ծնողական համայնքի առաջ քաշած հարցադրումներին: Այս մեթոդը ժամանակակից մանկավարժության ինտերակտիվ մեթոդներից մեկն է, այն կրթական գործընթացի անհրաժեշտ բաղկացուցիչ է՝ անվանվում է նաև ապագայի մանկավարժություն: Ինչպես նշում է ռուս մանկավարժ, գիտնական Պոլատը. «Միասին սովորելը ոչ միայն հեշտ է և հետաքրքիր, այլև զգալիորեն արդյունավետ»:

Նախագծային մեթոդը համարվում է կրթական մի համակարգ, որը հնարավորություն է տալիս ձեռք բերելու գիտելիք և հմտություն գործունեության մեջ, երբ ինքդ նախագծում ես, իրականացնում՝ աստիճանաբար բարդացող նախագծերը: Նախագծերը, որքան էլ առաջին հայացքից լրիվ տարբեր թվան, իրականում փոխկապակցված են՝ դրանց շարունակական զարգացումը հնարավորություն կտա ապահովելու ուսումնական գործընթացի շարունակականությունն ու զարգացումը:

Նախագծից նախագիծ առաջադրվող խնդիր-առաջադրանքները պետք է բարդանան, անպայման անհրաժեշտ է հաշվի առնել նախորդ նախագծում կոնկրետ սովորողի, խմբի ձեռք բերած հմտությունները և հաջորդ նախագծում ապահովել դրանց զարգացումը: Նախագծից նախագիծ սովորողների զարգացող հմտություններին զուգահեռ պետք է փոխվեն նաև գնահատման մոտեցումները:

Այժմ ուզում եմ անդրադառնալ նախագծերի դասակարգմանը: Իմ որոնումները ցույց տվեցին, որ այս մասում ևս դեռ շատ անելիք կա՝ աշխատանքի լայն դաշտ: Հետաքրքրեց երկու դասակարգում. մեկը՝ ռուս մանկավարժ, գիտնական Պոլատի դասակարգումն է, որն, իր տեսակի մեջ, ամբողջական է ու համակարգային: Ծանոթանալ, կարդալ` արժե։ Ներկայացնում եմ ռուս մանկավարժի դասակարգումը` իմ թարգմանությամբ և խմբագրմամբ:

Նախագծերի տեսակները

1. Ըստ գործունեության տեսակի.

  • Հետազոտական
  • Ստեղծագործական
  • Դերային-խաղարկային
  • Տեղեկատվական
  • Գործնական-կողմնորոշիչ

2. Առարկայական- բովանդակային.

  • Մոնոնախագծեր
  • Միջառարկայական

3. Տարածքային.

  • Ներքին կամ տարածաշրջանային
  • Միջազգային

4. Սովորողների քանակի.

  • Անհատական
  • Զույգային
  • Խմբային

5. Ժամանակային.

  • Կարճաժամկետ
  • Միջնաժամկետ
  • Երկարաժամկետ

6. Արդյունքների.

  • Զեկուցում, ալբոմ, ժողովածու, կատալոգ
  • Մակետ, գծագիր, ուղեցույց-քարտեզ
  • Վիդեոֆիլմ
  • Ցուցահանդես

Մյուս դասակարգումը ավստրալիացի նովելագիր, ծրագրավորող Սայմոն Հայնեսի դասակարգումն է. թարգմանաբար ներկայացնեմ նաև այս դասակարգումը։ Հայնեսն առանձնացնում է նախագծերի հետևյալ տեսակները.

  • Տեղեկատվական կամ հետազոտական նախագծեր (Information and Research projects)
  • Ուսումնասիրություն-նախագծեր (Survey projects)
  • Արտադրական նախագծեր (Production projects)
  • Դերային խաղ և դրամատիկ ներկայացում նախագծեր (Performance and Organisationalprojects):

Ժամանակակից մանկավարժությունը շատ է անդրադառնում այս մեթոդին՝ կատարվում են տարատեսակ փորձարկումներ ու մշակումներ: Որպես խոչընդոտ նշվում է դասարանում սովորողների մեծ թիվը, ժամանակային ծանրաբեռնվածությունը, վերապատրաստող մասնագետների ու համապատասխան մշակումների պակասը: Որպես առավելություն՝ կրթության հանդեպ հետաքրքրության առաջացումը, մտածող ու հասարակական ակտիվություն ունեցող քաղաքացու ձևավորումը, թեստային համակարգի իրական այլընտրանքի ստեղծումն ու ապագային ուղղվածությունը:

Ինչպես հայտնի է, նախագծերը լինում են անհատական և խմբային: Այժմ կդիտարկենք խմբային նախագիծը և անհատական ու խմբային նախագծերի առանձնահատկությունները: Խմբային նախագիծը թույլ է տալիս լուծել ինչպես մի շարք ուսումնական, այնպես էլ հատուկ դաստիարակչական խնդիրներ: Բացի դրանից՝ խմբային նախագծի իրականացումն իրենից դժավարություն է ներկայացնում հենց դասավանդողի համար:Առաջին կարևոր և հիմնական դժվարությունը նախագիծն իրականացնող խմբի ձևավորումն է: Իդեալական խմբի անդամները պիտի լինեն ակտիվ, ինքնուրույն և պատասխանատու անձինք: Նրանք պետք է լինեն գաղափարներով հարուստ, բանիմաց, անընդհատ պրպտող, փնտրող, հետազոտող: Սովորողները պիտի կարողանան համագործակցել, ցուցաբերել ճկունություն և սկզբունքայնություն, հարգեն դիմացինի կարծիքը և հարկ եղած դեպքում հաստատակամորեն պնդեն իրենց կարծիքը, իսկ փոխզիջման գնան հանուն ընդհանուր նպատակի: Մի պահ նույնիսկ դժվար է պատկերացնել իրական դպրոցական իրավիճակ, որտեղ կարելի է իրագործել վերը նշված բոլոր պայմանները: Բայց եթե սովորողները նախագծեր իրականացնեն հինգերորդ դասարանից սկսած, ապա ութ-իններորդ դասարաններում նրանք կկարողանան աշխատել խմբային դժվարությունների:

Խմբային նախագծերը չեն կարող երկարաժամկետ լինել: Սովորողները կդժվարանան երկար ժամկետով համագործակցել և միասնական աշխատանք իրականացնել: Դասավանդողին նույնպես դժվար կլինի հետևել երկարատև խմբային աշխատանքին, այդ պաճառներով էլ խմբային աշխատանքները, որպես կանոն, ուսումնական են և կարճաժամկետ:

Խմբային նախագծերը նպատակահարմար է իրականացնել, երբ դասարանում կարիք կա ձևավորելու «կոլեկտիվ» հասկացությունը, երեխաներին սովորեցնելու համագործակցել միմյանց հետ: Սակայն խմբային աշխատանքի ժամանակ ոչ բոլոր սովորողներն են հնարավորություն ունենում ակտիվ և հավասար մասնակցություն ցուցաբերելու աշխատանքի բոլոր փուլերում: Միշտ էլ ինչ-որ մեկը կատարում է հիմնական աշխատանքը, իսկ մյուսը՝ անցնում երկրորդ պլան: Այդ իսկ պատճառով խմբային նախագծերի հետ համատեղ սովորողները պետք է իրենց ուժերը փորձեն նաև անհատական նախագծերում:

Խմբային և անհատական նախագծերի առանձնահատկությունները

Աշխատանքի տեսակըԴրական կողմերԲացասական կողմեր
Խմբային նախագիծՁևավորվում է համագործակցելու, Ճկունություն ցուցաբերելու, դիմացինի կարծիքի հետ հաշվի նստելու, հանուն ընդհանուր նպատակի փոխզիջման գնալու կարողությունները:Նախագիծը կարող է ավելի խորը և բազմակողմանի իրականացվել:Թույլ է տալիս աշխատանքի բաժանում կատարել, և խմբի յուրաքանչյուր մասնակից կարող է առավելագույնս ցուցաբերել իր հմտությունները այն աշխատանքում, որը նա շատ լավ է կարողանում կատարել:Խմբային աշխատանքը անվտանգ և համապատասխան միջավայր է ստեղծում անինքնավստահ և անհանգիստ երեխաների համար: Այն նպաստում է ձևավորելու ճիշտ փոխհարաբերություններ այդ երեխաների և նրանց հասակակիցների միջև, որի արդյունքում բարձրանում է ինքնագնահատականը:Համատեղ աշխատանքը հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերելու՝ դիտարկելով մյուսների կատարած աշխատանքը և ավելի արդյունավետ լինելու ուսումնական պրոցեսում:Առանձին սովորողներ հնարավորություն են ստանում ակտիվություն չցուցաբերելու և մնալու խմբի ակտիվ անդամների ստվերի տակ:Առանձին սովորողների մոտ լիովին չի ձևավորվում պատասխանատվության զգացում խմբային աշխատանքի ընթացքի և ակնկալվող արդյունքի համար:Դժվար է կազմակերպել և կոորդինացնել աշխատանքը:Դժվար է յուրաքանչյուր սովորողի կատարած ներդրումը գնահատել:
Անհատական նախագիծՆախագծի հեղինակը ավելի լիարժեք և բազմակողմանի է ուսումնասիրում նախագիծն աշխատանքի բոլոր փուլերում:Զարգանում է նախաձեռնելու հմտությունը, պատասխանատվության զգացումը, ակտիվությունը:Նախագծի թեման կարող է առավելագույնս համապատասխանել սովորողի նախասիրություններին:Նախագծի ընթացքն ու արդյունքը կախված են հեղինակից:Վերջնական գնահատումն ավելի լիարժեք է արտացոլում կատարված աշխատանքի որակը:Համագործակցելու գործոնը բացակայում է:Հնարավորություն չի տալիս ուրիշների կատարած աշխատանքից փորձ ձեռք բերել:Աշխատանքն ավելի աշխատատար և պատասխանատու է իրականացման բոլոր փուլերում:

Եզրակացություն

 Զուգահեռներ տանելով գրադարանավարի և մանկավարժության միջև՝ ակնհայտ դարձավ, որ գարադարանավարի մասնագիտությունը, տարեց տարի զարգանալուց բացի, նաև ձեռք է բերում մասնագիտական տարաբնույթ որակներ: Գրադարանավարի կարևոր առաքելություններից է գրադարանը մշտապես նորարարություններով թարմացնելը, նոր շունչ հաղորդելը, օգտվելով նորագույն տեխնոլոգիաներից՝ ընթերցողին գրադարան բերելու տարբեր մեթոդների օգտագործումը: Ենթարկվելով ժամանակի հրամայականին՝ գրադարանավարը դրսևորում է ճկուն մտածողություն: Բազմակողմանի զարգացած լինելով՝ նա սովորողների մեջ ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նորանոր ուղիներ է փնտրում, կամ նոր մեթոդներ կիրառում՝ նոր շունչ հաղորդելով վաղուց մոռացվածին: Մեզ հայտնի է, որ դեռ վաղնջական ժամանակներից հայկական հնագույն գրադարաններին կից գործել են դպրանոցներ, որտեղ գրադարանավարներն են զբաղվել դպրությամբ: Ուստի մեզանում նորույթ չէ գրադարանավարի մասնագիտության մեջ մանկավարժական տարրի դրսևորումը, այլ վաղուց մոռացված մշակույթ է, որը կարիք ունի 24 վերածննդի և նորովի մատուցման: Դպրոցական գրադարանում նախագծային աշխատանքների կիրառումը նպաստում է գրադարանավարի մանկավարժական որակների խթանմանն ու դրսևորմանը: Հստակ կարելի է ձևակերպել, որ սովորողների համար դպրոցական գրադարանը նախագծային աշխատանքներ իրականացնելու, դրանց շնորհիվ ինքնարտահայտվելու, ինքնակրթվելու լավագույն վայրն է ու միջոցը։

Օգտագործված գրականության ցանկ* 1․ Е. С. Палат Метод проектов ВОСХОЖДЕНИЕ К МЕТОДУ ПРОЕКТОВ УЛЬЯМА КИЛПАТРИКА Гусаковский М.А. (ред.). — Метод проектов_ Научно-методический сборник Вильям Херд Кильпатрик — Метод проектов_ применение целевой установки Մկրտումյան Անի. Դպրոցականների հետազոտական կարողությունների զարգացման ուղեցույց, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր, Եր.2020 թ. Պետրոսյան Հայկ. Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ . ԱՆ -ՋՈՆ, 2008. Էլեկտրոնային ռեսուրսներ 1. «Դպիր» էլեկտրոնային ամսագիր 2. Հայաստանի դպրոցների գրադարանավարների ձեռնարկ. Հունիս 2011, Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության Նախարարություն 3. Ուղեցույց ժամանակակից գրադարանավարների համար. Հունվար 2017, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 4. Tvorcheskie proekty, Inc.(2013). План оформления творческого проекта. Симферополь, Tvorcheskie proekty. * Օգտագործված գրականության ցանկում տեղ են գտել տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներ, որից ազդեցություն է կրել դպլոմային աշխատանքը։

տիտղոսաթերթ

<<Մխիթար Սեբաստացի>>

Կրթահամալիրի պետական քոլեջ

<<Գրադարանային գործ >> բաժին

Դիպլոմային աշխատանք

Թեմա <<Նախագծերով աշխատանքը գրադարանում>>

Ուսանող Լիաննա Դարբինյան

Ղեկավար Լուսինե Ալեքսանյան

Երևան 2023

ինչպես աշխատել նախագծերով

Սովորողի համար նախագիծը ստեղծագործական ներուժի առավելագույն բացահայտման հնարավորություն է: Այն գործունեություն է, որը հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել թե անհատապես, թե խմբում, փորձել իր ուժերը, ներդնել գիտելիքները, օգուտ բերել, հրապարակել արդյունքը:Այն ուղղված է իրենց՝ սովորողների կողմից ձևակերպված հետաքրքիր խնդրի լուծմանը:

 Գործունեության արդյունքը՝ որպես խնդրի լուծման գտնված ձև, ունի գործնական բնույթ և կարևոր է իրենց՝ բացահայտողների համար:

Իսկ ուսուցչի համար ուսումնական նախագիծը զարգացման ինտեգրատիվ ուսուցողական միջոց է, ուսուցում և դաստիարակություն, որոնք էլ թույլատրում են մշակել և զարգացնել նախագծման հատուկ հմտություններ, կարողություններ` նպատակասլացություն, գործունեության պլանավորում, խոհածություն, ինքնավերլուծություն, ներկայացում և ինքնաներկայացում, ինչպես նաև տեղեկատվության փնտրտուք, ակադեմիական գիտելիքների գործնական կիրառում, ինքնակրթություն, հետազոտական և ստեղծական գործունեություն:

Հեղինակներից շատերը, ովքեր տալիս են նախագծի սահմանումը, առանձնացնում են ուսուցման այս մեթոդի մի շարք բնորոշ առանձնահատկություններ. նախ և առաջ` խնդրի առկայությունը, որը պետք է լուծել նախագծի վրա աշխատելու ընթացքում, ընդ որում խնդիրը նախագծի հեղինակի համար պետք է ունենա անհատական կարևոր բնույթ և դրդի նրան լուծումներ որոնել:

Նախագիծը անպայման պետք է ունենա հստակ, իրականանալի նպատակներ: Առավել ընդհանուր իմաստով նախագծի նպատակը միշտ բուն խնդրի լուծումն է, սակայն յուրաքանչյուր դեպքում այդ որոշումը կարող է ունենալ սեփական, բացառիկ մարմնավորում: Այդ մարմնավորումը նախագծի արդյունքն է, որը ստեղծվում է հեղինակի կողմից աշխատանքի ընթացքում և դառնում նախագծի խնդրի լուծման արդյունք:Այսպիսով, խնդրի հստակեցումը, նպատակի ձևակերպումը և նախագծի արդյունքի մտահայեցական նկարագրի ստեղծումը նախագծի առաջին բնորոշ առանձնահատկություններն են:

Նախագծի ևս մեկ տարբերությունը աշխատանքի նախնական պլանավորումն է: Ողջ այդ ճանապարհը` սկսած խնդրի հստակեցումից մինչև նախագծի նպատակի իրականացումը, անհրաժեշտ է բաժանել առանձին փուլերի, գտնել ռեսուրսներ, մշակել յուրաքանչյուր փուլի իրականացման համար նշված ժամկետով աշխատանքի մանրամասն գրաֆիկ:

Որպես կանոն` նախագծի աշխատանքի պլանի իրականացումը կապված է գրականության և այլ տեղեկատվական աղբյուրների, տեղեկատվության ընտրության, տարբեր փորձարարությունների, փորձերի անցկացման, հետազոտությունների, հարցումների, վերլուծությունների, ստացված տվյալների ամփոփման, ինչպես նաև հետևությունների ձևակերպման և այդ հիմքի վրա նախագծի խնդրի լուծման սեփական տեսանկյուն ձևավորելու հետ:

Նախագիծը անպայման պիտի ունենա գրավոր մաս` աշխատանքի ընթացքի հաշվետվությունը, որում նկարագրվում են աշխատանքի բոլոր փուլերը, առաջացած խնդիրներն ու դրանց հաղթահարման միջոցները, վերլուծվում են տեղեկատվությունը, կատարված դիտարկումներն ու փորձարարությունները, ամփոփվում են արդյունքները, արվում հետևություններ, պարզաբանվում նախագծի հեռանկարները:

Նախագծի պարտադիր պայման է նրա հրապարակային պաշտպանությունը` աշխատանքի արդյունքների ցուցադրությունը (презентация), որի ընթացքում հեղինակը ոչ միայն պատմում է աշխատանքի ընթացքի մասին և ներկայացնում արդյունքները, այլև ցուցադրում է նախագծի խնդրի լուծման սեփական փորձն ու գիտելիքները, ձեռք բերած իրավասությունը:

Իր էությամբ ուսուցման նախագծային մեթոդը նման է զարգացնող ուսուցմանը, որի դեպքում իրականացվում է նպատակասլաց ուսումնական գործընթաց: Սովորողը, լինելով այդ գործունեության լիարժեք գործող մարդ, գիտակցորեն նպատակներ է դնում է և ստեղծագործաբար հասնում դրանց:

նախագծային աշխատանքը գրադարանավարի գործում

գլուխ 2

2.1 Ինչ է նախագիծը , նախագծի տեսակները

Հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ կապ կարող է լինել գրադարանի և
նախագծային աշխատանքի միջև: Նշենք, որ հաշվի առնելով արդի
գրադարանավարի առջև առկա պարտականությունների, գիտելիքի
ամբողջական ցանկը՝ հարցը տեղին չէ: Գրադարանավարը պետք է
օգտագործի ժամանակակից գրադարանավարի գուրծիքակազմը և
հմտությունները՝ դպրոցում կրթությունը ավելի բազմակողմանի, բազմաշերտ,
մշակութային առումով ավելի հագեցած դարձնելու համար: Գրադարանի
կողմից կազմակերպած նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ ավելի
է ուժեղանում սովորողների կապը գրադարանի հետ, նաև նրանց
հնարավորություն է ընձեռվում գրադարանը դիտարկել այլ տեսանկյունից:
16
Հաշի առնելով Հայաստանի դպրոցական գրադարաններից «Տիգրան
Հայրապետյան» գրադարանի տարիների փորձն այս գործում՝ երբ
գրադարանը ապրում է մշակութաին, կրթական, կյանքով, ապա կարելի է
ասել, որ այն դառնում է լիարժեք կրթօջախ կրթօջախի մեջ: Այստեղ ոչ
միայն կիրառում են կրթական ոլորտի բոլոր տեսակի նորամուծությունները,
այլև սովորեցնում են անել դա բոլոր այն գրադարանավարներին, ովքեր
ցանկանում են կատարելագործվել իրենց աշխատանքում: Սա են վկայում
գրադարանավարի ամենամսյա վերապարաստումները:
Ինչպես հայտնի է՝ նախագծային մեթոդի կիրառման գաղափարը
առաջացել է 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի Ճարտարագիտական
ակադեմիաներից մեկում, այնուհետև լայն տարածում է գտել գերմանախոս
երկրներում: Եվրոպայից հասնելով ԱՄՆ՝ 1879թ․ Սանտ-Լուիսի
Վաշինգտոնյան համալսարանին կից հիմնվեց «Manual Training School»
դպրոց, որտեղ լայնորեն կիրառվում էր դասավանդման նախագծային
մեթոդը: Աշակերտները պետք է ոչ միայն մշակեին նախագծերը, այլ նաև
իրականացնեին դրանք արհեստանոցներում՝ առանձնակի ուշադրություն
դարձնելով

  1. Գրակնության ընտրություն
  2. Իրական պահանջարկ
  3. Վերջնարդյունք
    1921թ նախագծային մեթոդը ստացավ վերջնական ձևակերպում Վ.
    Կիլպատրիկի «Kilpatrick, 1921, S. 283» աշխատությունում, Չնայած մեթոդի
    հեղինակը նա չէր, բայց այդ գործը դարձավ հենակետային և Նյու-Յորքի
    Կոլումբիական համալսարանին կից գործող Մանկավարժական քոլեջի
    տպարանում նրա աշխատությունը վերատպվեց 60000 օրինակ:
    17
    Նախագծային մեթոդը զարգացման երկար տարիների ընթացքում բազում
    փոփոխություններ է կրել, բայց հիմնական գաղափարը և նպատակը մնացել
    է նույնը:
    Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում ուսուցման նախագծային
    մեթոդը ենթադրում է նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ
    սովորողների որոշակի գործողությունների հաջորդականությունների
    համադրություն: Ուսումնական նյութը յուրացվում է մանրամասն
    մշակման՝ դիդակտիկ նպատակին հասնելու համար, որը, ամփոփելով այս
    կամ այն ձևակերպումը ստացած գործնական աշխատանքով, ստանում
    ենք միանգամայն իրական, շոշափելի արդյունք: Նախագծային մեթոդը
    հանդիսանում է հետազոտական, ստեղծագործական մեթոդների
    համադրություն, որոնք իրականացվում են տրված առաջադրանքը
    կատարելու նպատակով՝ յուրաքանչյուր սովորողի համար էական և
    որոշակի վերջնական արդյունքի տեսքով։
    Ցանկացած նախագծի հիմնական նպատակն է տարբեր կարողությունների
    ձևավորումը, որոնք ժամանակակից մանկավարժությունում անվանում են
    անձնային համալիր առանձնահատկություններ։ Այն է՝ գիտելիքների,
    հմտությունների, արժեքների փոխկապակցում, ինչպես նաև
    համապատասխան իրավիճակում նրանց մոբիլիզացում և կիրառելու
    պատրաստակամություն։ Նախագծային մեթոդը ստեղծում է նպաստավոր
    պայմաններ ռեֆլեկտիվ, որոնողական, հետազոտական, համագործակցային,
    կառավարման կարողություններ, շնորհանդեսների պատրաստման և դրանց
    ներկայացման կարողությունների ու հմտությունների ձևավորման ու
    զարգացման համար:
    18
    Նախագծերը, ըստ իրենց տևողության, լինում են երկարաժամկետ,
    միջնաժամկետ, կարճաժամկետ՝ կախված նպատակից և տեսակից: Իսկ
    նախագծերն ըստ տեսակի լինում են՝ գործնական, կողմնորոշիչ,
    անհատական, տեղեկատվական և դերային: Նախագծային աշխատանքի
    կազմակերպումը պետք է սկսել հետևյալ կետերից․
  4. Նախագծային թեմայի ընտրություն
  5. Թեմայի տրոհում ենթաթեմաների
  6. Նախաձեռնող խմբերի ձևավորում
  7. Տեղեկատվության հավաքագրում
  8. Տեղեկատվությունների քննարկում, մշակում
  9. Թեմայի վերաբերյալ եզրահանգումների ձևակերպում
  10. Հետազոտական հաշվետվության նախապատրաստում
  11. Նախագծի պաշտպանություն (պրեզենտացիա)
  12. Արդյունքների ամփոփում
    1-ին փուլում նախագծի կազմակերպիչը՝ տվյալ դեպքում գրադարանավարը,
    առաջարկում է նախագծի թեման, ներկայացնում է նախագծի
    նպատակներն ու խնդիրները։ Աշակերտները թեման ընկալելուց հետո
    կոնկրետացնում են նպատակներն ու խնդիրները։
    2-րդ փուլը նախագծման փուլն է, որում նախագծի համակարգողը
    կազմակերպում է նախագծի գործունեությունը, առաջարկում է կազմավորել
    խմբեր, բաշխում է աշակերտների դերերը խմբերում, պլանավորում
    նախագծի գործունեությունը և ներկայացման հնարավոր ձևերը։ Աշակերտները
    19
    կամ նախագծի ղեկավարը իրականացնում են խմբերի բաժանումը, բաշխում
    են դերերը խմբում, պլանավորում աշխատանքը, ընտրում արդյունքների և
    շնորհանդեսի ձևերն ու եղանակները։
    3-րդ փուլոմ տեղի է ունենում տեղեկատվության որոնումը, որտեղ նախագծի
    կազմակերպիչը՝ գրադարանավարը, գործին չի մասնակցում։ Նա
    խորհրդատվություն է տրամադրում, հսկում է խմբերի աշխատանքը,
    տալիս է լրացուցիչ տեղեկատվություն, գիտելիք, օգնում վերջնարդյունքը
    ներկայացնելու նախապատրաստմանը։ Սովորողները աշխատում են
    ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, խրհրդակցում են իրար
    հետ, որոնում և նախապատրաստում են նյութեր ներկայացման համար։
    4-րդ փուլը նախապատրաստման փուլն է: Գրադարանավարը կատարում է
    դիտումներ, անհրաժեշտության դեպքում սովորողներին խորհուրդներ է
    տալիս, նախապատրաստում է նախագծի պաշտպանությանը։ Սովորողները
    կատարում են հետազոտություններ, վերլուծում են տեղեկությունները,
    աշխատում նախագծի վրա, փորձեր են անում, պատրաստվում նախագծի
    պաշտպանությանը։
    5-րդ փուլը վերջնական՝ պաշտպանության փուլն է: Սովորողները
    ներկայացնում են ուսումնական նախագիծը, իրենց կատարած
    աշխատանքները, կատարում են խմբային վերլուծություն, իսկ նախագծի
    կազմակերպիչը լսում է, սովորողներին հարցեր է ուղղում,
    անհրաժեշտության դեպքում ուղղորդում է, գնահատում է նրանց կատարած
    աշխատանքի որակը և խնդրի լուծման ինքնատիպությունը։ Կատարվում է
    արդյունքների գնահատում: Գրադարանավարը ստանձնում է մշակողի,
    համակարգողի, փորձագետի, խորհրդատուի դեր։ Սա նշանակում է, որ
    20
    նախագծային մեթոդի հիմքում ընկած է սովորողի ճանաչողական
    հմտությունների, սեփական գիտելիքներն ինքնուրույն ձևակերպելու,
    տեղեկատվական տարածքում կողմնորոշվելու, քննադատական և
    ստեղծագործական մտածողության ձևավորումն ու զարգացումը։

2.2 Ինչպես աշխատել նախագծերով

Այն, որ նախագծային ուսուցումը մեզանում նորություն չէ, փաստ է: Նախագծերը միշտ էլ եղել և մնում են հեղինակային կրթության բաղկացուցիչը: Այլ հարց է, որ այսօր մենք առավել, քան երբևէ,  «կազմակերպման՝  որպես առաջադրման, մշակման, ուսուցման արդյունքների գրանցման ու քննարկման» խնդիր ունենք:

Ու, քանի որ նախագծային ուսուցումը նորություն չէ, ես էլ նոր բան, ըստ էության, չեմ ասելու: Ուղղակի փորձելու եմ առկա խնդրի վերաբերյալ իմ այն պատկերացումները ներկայացնել, որոնք ձևավորվել-ամրապնդվել են անցնող տարիների ընթացքում:

Առաջին
Պետք է ձևավորել նախագծերի կենտրոն (պայմանական անուն է), որի գլխավոր գործառույթը կլինի կրթահամալիրում ծնված նախագծերը գրանցելն ու համակարգելը: Ընդ որում, համակարգումը պետք է արվի միաժամանակ երեք հիմնական ուղղություններով՝

  • ներկրթահամալիրային
  • տարածաշրջանային
  • միջազգային:

Ներկրթահամալիրային են այն նախագծերը, որոնք ծնվում և մնում են կրթահամալիրում:
Տարածաշրջանային են այն նախագծերը, որոնք համագործակցում են ՀՀ-ի տարածքում գործող (օրինակ՝ Վիքիմեդիան), Արցախի և Վրաստանի (օր.՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ») կրթական այս կամ այն կառույցի հետ, Իզմիրի տիեզերագիտաըկան ճամբարի մասնակցությունը:
Միջազգային են այն նախագծերը, որոնք համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ, օրինակ՝  eTwinning-ը:

Երկրորդ
Հաշվի առնելով այս կամ այն նախագծերի խմբին հատուկ հատկանիշներն ու որակները, իրականացվող նախագծերը, հարկ է, որ համակարգվեն ըստ հիմնական տեսակների՝
ստեղծական (ստեղծագործական), օրինակ՝  մեր պատանեկան ամսագրերը
տեսական (տեղեկատվական), օրինակ՝ «Մեր եկեղեցու խորհուրդները»
գործնական (ծեսեր-տոների կազմակերպում, պարտեզային աշխատանք, հայրենագիտական ճամփորդություններ, ռազմամարզական խաղեր և այլն)
Պարզ է, որ հաճախ այս կամ այն նախագիծը ներառում է և կներառի մյուս տեսակներին հատուկ տարրեր ևս, բայց էականը, գոնե այս պահին, կարծում եմ՝ դա չէ: Կարևորը նախագծի հիմնական շեշտադրումն է, ոչ թե ներառող տարրերը:

Երրորդ
Նախագծերի առանձնացում ըստ իրականացման ժամանակահատվածի՝

  • երկարաժամկետ (մեկ կիսամյակ և ավելի)
  • միջնաժամկետ (մինչև մեկ կիսամյակ)
  • կարճաժամկետ (մինչև մեկ շաբաթ)

Հասկանալի է, որ կապված այս կամ այն նախագծի հետագա զարգացումներից և որոշակի նպատակադրումներից՝  նախապես մատնանշված ժամկետները կարող են փոխվել. ինչ-ինչ պատճառներով ընդհատվել կամ  երկարաձգվել: Խառնաշփոթից խուսափելու համար սկզբնական շրջանում կարելի է գրանցել միայն երկարաժամկետ և միջնաժամկետ նախագծերը:

Չորրորդ
Նախագծերի առանձնացում ըստ մասնակիցների թվի՝

  • անհատական
  • միջխմբային
  • խմբային

Խմբայինն էլ իր հերթին կարող է լինել`

  • դասարանական
  • ակումբային
  • տարատարիք
  • ընտանեկան

Սա կարևոր է, որպեսզի մենք ամբողջական պատկեր ունենանք նախագծերում ընդգրկված սովորողների, նրանց հետաքրքրությունների ու նախասիրությունների, այս կամ այն պատճառով նախագծերում չընդգրկված սովորողների թվի մասին: Ինչ-ինչ պատճառներով նախագծերում չընդգրկված սովորողները ժամանակավորապես կարող են առարկայական առաջադրանքներ կատարել՝  մինչև որ կկողմնորոշվեն կամ էլ կառաջարկեն իրենցը:

Հինգերորդ
Նախագիծ սկսող ղեկավարը պետք է հայտ ներկայացնի Նախագծերի կենտրոն՝ տեղեկացնելով, որ նախատեսում է այս կամ այն ժամանակահատվածում, այս կամ այն նախագիծը իրականացնել: Հայտում պետք է անպայման նշված լինի նաև նախագծից ակնկալվող արդյունքը: Նախագծի կազմման աշխատանքը պիտի իրականացվի հնարավորինս արագ և  անարգել՝ ժամանակն ու եռանդը ծախսելով ոչ այնքան նախագիծ կազմելու կամ կարգեր գրելու, որքան գաղափարները կյանքի կոչելու-իրականացնելու վրա: (Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ մենք կրթական քաղաքականության մեջ շեշտադրում փոխելու խնդիր ունենք. ոչ թե ի՞նչ ես պատրաստվում անել, այլ ցույց տուր խնդրեմ՝ ինչ ես արել):

Վեցերորդ
Նախագծերի կենտրոնը, համատեղ պայմանավորվածությամբ և փոխադարձ համաձայնությամբ, կազմում է այս կամ նախագծի արդյունքի ցուցադրման օրը, վայրը, ժամը: Երկարաժամկետ նախագծերի դեպքում կարող են լինել նաև միջանկյալ ցուցադրություններ:
Նախագծի վերջնարդյունքը հանձնել-ներկայացնելիս անպայման պետք է հաշվի առնել նախագծերի առանձնահատկությունները: Ասենք, օրինակ՝ պատանեկան ամսագրերի դեպքում դա կարող է այլ պատկեր ունենալ, իսկ ներկայացման դեպքում՝ այլ:
Այսպիսով՝ նախագծերի հայտագրումը, գրանցումը և համակարգումը թույլ կտա, որպեսզի

  • տեսանելի, թափացիկ և կառավարելի դառնա նախագծերի ծավալած գործունեությունը
  • հնարավորություն կտա էլ ավելի ուշադիր հետևելու նախագծերի ընթացքին, ժամանակին նկատելու առկա խնդիրները
  • հասկանալու նախագծային ուսուցման հնարավոր զարգացումները:

Յոթերորդ (հնարավոր զարգացումներ)

  • եթե նախագծային ուսուցումը հեղինակային կրթական ծրագրի զարգացման գերակա ուղղություն ենք համարում, ապա այն պետք է ներառել դասացուցակում
  • մոտակա ժամանակներում նախագծային ուսուցումը կփոխարինի հանրակրթությանը՝  աստիճանաբար դուրս մղելով առարկայական կրթությունը
  • ակումբները և ընտրությամբ գործունեությամբ խմբերը նահանջ կգրանցեն՝ տեղը զիջելով ավելի «թեթև», մտքի լարում չպահանջող  գործունեության ձևերի և տեսակների:

Եվ մենք, ուզենք, թե չուզենք, պետք է պատրաստ լինենք նման զարգացումների:
Եվ վերջում՝  «Որպես լաբորատորիա-արհեստանոց-արվեստանոցների իսկական մեծ-ամբողջական  համալիր պիտի գործի հաստատությունը մեր, որտեղ կլինի իրական ազատություն, հարգանք ու վերաբերմունք՝ գաղափարների առաջադրման, դրանց անարգել շրջանառման և իրագործման համար»:

Ստւրև ներկայացված է նախագիծ

2021թ դեկտեմբերի  21 –ին   Երևանի   համար  134 հիմնական դպրոցում 

Ծնողների  նախաձեռնությամբ  տեղի  ունեցավ  բարեգործական  ցուցահանդես – տոնավաճառ   հագեցած  ձեռքի աշխատանքներով

և համադամ  քաղցրավենիքով : Նպատակն էր ողջ  հասույթը   փոխանցվեր  սահմանամերձ  զորամաս : Խնդիրն էր զարգացնել  երեխաների  ստեղծագործական  միտքը :Միջոցառմանը  մասնակցում էին  ուսուցչուհիներ  աշակերտներ  ծնողներ :Միջոցառումը  իրականացնում  էին նույնպես ուսուցչուհիներ ծնողներ  աշակերտներ

Մջոցառումը իրականացվում էր դպրոցի նախասրահում :Միջոցառման  անհրաժեշտ իրերն էին տեսախցիկ  լուսանկարչական ապարատ  գեղեցիկ պաստառներ.

ժամանակակից գրադարանավարի գործառույթները

Գլուխ 1.

Ինչպիսին պետք է լինի ժամանակակից գրադարանը.

Գրադարանը մի համակարգ է որը կարևոր դեր և նշանակություն ունի կրթության և հասարակության կյանքի բազմակողմանի զարգացման գործում։ Պատմա-մշակութային զարգացման ընթացքում գրադարանը չի կորցրել իր ստեղծագործական դերը , ավելին, այն շարունակում է զարգանալ հասարակության նոր սոցիալ — մշակութային մոտեցումներին և պահանջների համապատասխան:<< Այսօր տեղեկատվական մեր դարում , գրադարանների կողմից կազմակերպվող տեղեկատվական,մշակութային,կրթական և գիտական գործունեության հիմնական նպատակը պետք է լինի գրադարանային հավաքածուների մասնագետների ու նյութա -տեխնիկական բազայի միջոցով նպաստել մարդու տեղեկատվություն ստանալու և ազատորեն արտահայտվելու իրավունքի իրականացմանը։Տեղեկատվական միջոցների հեղափոխության մեր ժամանակներում գրադարանների այլևս սոսկ <<գրքերի դարաններ>> չեն ,այլ <<տեղեկատվություն>>։Այդ տեսանկյունից մասնավորապես դպրոցական գրադարանները պետք է կարողանան դառնալ ավելի ընդարձակ գլոբալ տեղեկատվական և գրադարանային ցանցերի մի օղակ, ոչ միայն դուռ դեպի բազմազան ու բազմաբնույթ տեղեկատվության աշխարհ,այլ նաև ուղեցույց այդ աշխարհում չմոլորվելու համար:Եվ սա հնարավոր է ապահովել գրադարանին համապատասխան բարենպաստ միջավայր ստեղծելով, կատարելագործելով:Եվ այս ամենից հետո ժամանակակից գրադարանը պետք է գոհացնի իր ընթերցողին:Քանի որ այսօրվա ընթերցողները այլ պահանջներ ունեն, գրադարանը պետք է լինի ոչ թե <<գրքերի դարան>> այլ տեղեկություն ստանալու կենտրոն և ծառայի ժամանակակից օգտատիրոջը:Մեր օրերում գրքերի թվայնացման գործընթացը մեծ թափ է ստացել,ընթերցողին պետք է ծանոթացնել և սովորեցնել ինչպես օգտվել թվային գրքերից:Աշխարհում արդեն վաղուց փոխվել են գրադարանային գործը, փոխվել են գրադարանների գործառույթները, ավելացել նոր գործառույթներ:Թվային տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը և տեղեկատվական հեղեղն անճանաչելիորեն փոխել են գրադարանների դեմքը:

Գլուխ 2

Ժամանակակից գրադարանավարի աշխատանքային գործիքները.

Ակնհայտ է որ ժամանակակից գրադարանավարի աշխատանքում կարևոր տեղ է հատկացվում տեխնոլոգիական միջոցներին համակարգիչ ,համացանց տեսագրող և ձայնագրող այլ գործիքներ,պրոյեկտոր,մեդիատիրույթներ:Համակարգիչների մուտքը գիտական աշխարհում ու մեր բոլորի կյանքում հեղաշրջում կատարեց տեղեկատվության պահոցներում առաջադրելով գրադարանների, արխիվների , թանգարանների աշխատանքի նորովի կազմակերպում:

.Դպրոցի գրադարանի կառավարման համակարգիչը պետք է ունենա բարձր տեխնիկական հատկություններ,որպեսզի պահպանի առավելագույնս ծավալուն տեղեկատվություն,գրաֆիկներ և այլն:

.Անհրաժեշտ է ունենալ նաև դպրոցի գրադարանի կառավարման հատուկ համակարգչային ծրագիր,որն ըստ հնարավորության պետք է լինի համացանցային Online Public Access to the Catalogue (OPAC) ծրագիրը կիրառելու համար:

.Համացանցի առկայության դեպքում հնարավոր լինի օգտվել OPAC-ից, դպրոցի բոլոր համակարգիչներից և դպրոցի գրադարանից օգտվողների անձնական համակարգիչներից ինտերնետային կապի միջոցով.

.Գրադարանում համակարգիչները գրադարանավարին պետք է տեսանելի լինեն նույնիսկ իր սեղանի մոտ նստած որպեսզի նա ապահովի դրանց նպատակային և անվտանգ օգտագործումը:

.Իդեալական առումով պետք է առկա լինի առանձին համակարգիչ միայն OPAC-ի որոնման համար, որպեսզի օգտվողները կարողանան ինքնուրույն որոնել ու գտնել ռեսուրսներ:

.Եթե OPAC համակարգիչը բացակայում է ,գրադարանավարը պետք է սովորողի հետ միասին որոնի այդ համակարգը գրադարանի կառավարման համակարգչով,և այդ դեպքում սովորողը պետք է կարողանա ինքնուրույն գտնել ռեսուրսը ստելաժներում:Կարևոր է որ աշակերտները սովորեն ինքնուրույն սովորել և գտնել անհրաժեշտ տեղեկությունը:

.Դպրոցի գրադարանը և համակարգչային դասասենյակը.

.Գրադարանը և համակարգչային դասասենյակը պետք է միմյանց մոտ գտնվեն դպրոցի սրտում։Դրանք երկուսն էլ պետք է ակտիվ օգտագործվեն դպրոցական առօրյա կյանքում:

.Գրադարանի ռեսուրսները և ՏՀՏ սարքավորումները օգտագործման սահմանափակ ժամկետ ունեն, ուստի պետք է առավելագույնս օգտագործվեն ինչպես աշխատակազմի,այնպես էլ սովորողների կողմից։

Ինֆորմատիկայի ուսուցիչը և դպրոցի գրադարանավարը.

.Ինֆորմատիկայի ուսուցչի աջակցությունը մեծապես կօգնի գրադարանավարին ձևավորել և զարգացնել ՏՀՏ հմտությունները,որպեսզի նա, իր հերթին կարողանա սովորողներին ուսուցանել ՏՀՏ այդ թվում.

.որոնում իրականացնել համացանցում.

.մեջբերում օգտագործելիս հղում անել.

.գնահատել տեղեկատվության ռեսուրսները.

.բացառել գրագողությունը

.պահպանել հեղինակային իրավունքը.

Ինչպես նաև ընդհանուր գրադարանային հմտություններ տեղեկատվության օգտագործման համար

նախագծերով աշխատանքը գրադարանում

Բովանդակություն

Նախագծերով աշխատանքը գրադարանում

Ներածություն

Գլուխ 1.

Ժամանակակից  գրադարանավարի գործառույթները

1.1.Ինչպիսին պետք է լինի ժամանակակից գրադարանը։

1.2. Ժամանակակից գրադարանավարի աշխատանքային գործիքները։

Գլուխ 2.

Նախագծային  աշխատանքը  գրադարանավարի  գործում

2.1. Ինչ է նախագիծը։ Նախագծի տեսակները։

2.2. Ինչպես աշախատել նախագծերով։

Հավելվածներ

Եզրակացություն

Օգտագործված  գրականության ցանկ

նախագծերով աշխատանքը գրադարանում

Ներածություն

Բարև ձեզ ես Լիաննա եմ.Ժամանակակից դպրոցական գրադարանի  հմտություններ ձեռք բերելու համար մասնակցեցի <<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի <<Տիգրան Հայրապետյան>>գրադարանի կողմից կազմակերպված եռօրյա  վերապատրաստմանը ։Նախքան  վերապատրաստումը կար այն կարծիքը որ գրադարանավարը միայն գիրք տվող և ընդունող է։ Այդ կարծրատիպը ինձ մոտ կոտրելու համար ես որոշեցի  սովորել<<Մխիթար  Սեբաստացի>> կրթահամալիրի պետական քոլեջի <<Գրադարանային գործ >> բաժնում։<<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրի պետական քոլեջի <<Գրադարանային գործ >> բաժնի դասախոսներից ստացած գիտելիքների շնորհիվ ես երեք ամիս անց ընդունվեցի Երևանի  հ.134 հիմնական դպրոցում որպես գրադարանավար։Քոլեջից ձեռք բերված  գիտելիքները փոխանցեցի և իրականացրեցի աշխատանքային վայրում։Իրականացրեցի տարբեր ուսումնական նախագծեր տարբեր դասարանների աշակերտների հետ որոնք շատ օգտակար էին աշակերտներին։Գրադարանային միջավայրը դարձավ նախագծերի կազմակերպման և խրախուսման միջոց։Եվ հենց պատահական չէ որ դիպլոմային աշխատանքի թեման ընտրվել է <<Նախագծերով աշխատանքը գրադարանում>>։Աշխատանքը բաղկացած է երկու գլուխներից ։Առաջին գլուխը վերնագրված է հետևյալ կերպ<<Ժամանակակից  գրադարանավարի գործառույթները>>որն ունի ենթաբաժիններ.1.1Ինչպիսին պետք է լինի ժամանակակից գրադարանը.1.2.Նախագծային ուսուցում.1.3.Գրադարանավարի նախագծերով աշխատանքը գրադարանում.Երկրորդ գլուխը վերնագրված է.Նախագծային աշխատանքը գրադարանավարի գործում.որի ենթաբաժիններ են.2.1.նախագիծը իրականացնելու վայր .ժամանակակից տեխնոլոգիաներով դպրոցի գրադարանում2.2.հեքիաթների ընթերցումը գրադարանում.2.3Ընթերցանություններ տարբեր դասարաններում։

mxitar sebastaci krtahamali qolej heraka gradaranayin gorc

Перейти к верхней панели